Այսօր բացվել է Ամերիաբանկի «Քոչար» մասնաճյուղը՝ ք. Երեւան, Վահրամ Փափազյան փող., 8 շենք, «Ռիո Մոլ» առեւտրաժամանցային կենտրոն հասցեում: Ինչպես հայտնել են բանկում, սա Ամերիաբանկի չորրորդ մասնաճյուղն է, որն աշխատելու է հատուկ գրաֆիկով՝ շաբաթը 7 օր՝ ժամը 10:30-21:15-ը:Մասնաճյուղի տարածքում տեղադրված են կանխիկի մուտքագրման բանկոմատ եւ վճարային տերմինալ: Մասնաճյուղը մատուցելու է Ամերիաբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայությունները:«Կարեւորելով հաճախորդին հասանելի լինելու հանգամանքը՝ Ամերիաբանկը շարունակում է զարգացնել եւ ընդլայնել օնլայն ծառայությունների շրջանակը եւ, միաժամանակ, ընդլայնում երկար աշխատանքային գրաֆիկով աշխատող մասնաճյուղերի շարքը: Նորաբաց մասնաճյուղն իր տեխնիկական բարձր հագեցվածության, պրոֆեսիոնալ աշխատակազմի եւ հատուկ աշխատանքային գրաֆիկի միջոցով կապահովի հաճախորդների բարձրակարգ սպասարկման համար բարենպաստ պայմաններ»,- ասված է հաղորդագրությունում: Բանկում տեղեկացրել են, որ «Քոչար» մասնաճյուղում գործելու են արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար, որոնք կդառնան Ամերիաբանկի հաճախորդ՝ բացելով հաշիվ «Քոչար» մասնաճյուղում մինչեւ 2018թ. մարտի 31-ը: Մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով հետեւյալ ծառայությունները.Նոր իրավաբանական անձի հաշիվ բացելու դեպքում՝- Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգի տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ,- Business քարտի տրամադրում՝ մեկ տարվա անվճար սպասարկմամբ, - Ընկերության երկու ղեկավարներին/իրական շահառուներին մեկական դեբետային կամ կրեդիտային քարտի տրամադրում (բացառությամբ՝ Platinum կամ Infinite տեսակի քարտերի)՝ մեկ տարվա անվճար սպասարկմամբ:Նոր ֆիզիկական անձի հաշիվ բացելու դեպքում՝- մեկ դեբետային կամ կրեդիտային քարտի (բացառությամբ՝ Platinum կամ Infinite տեսակի քարտերի) տրամադրում՝ մեկ տարվա անվճար սպասարկմամբ,- Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկինգ եւ Հեռախոսային բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում: Tweet Դիտում՝ 4957