Մեկնարկել է ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանման շրջանը: Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում նշել են, որ նախարար Վահան Մարտիրոսյանը ճանապարհների պահպանումն ու շահագործումն ապահովող ստորաբաժանումներին խիստ հանձնարարական է տվել առաջին իսկ տեղումների դեպքում, անկախ օրվա ժամից, ճանապարհների մաքրման եւ աղ ու ավազով մշակման աշխատանքներն անհապաղ սկսելու վերաբերյալ, այդ թվում եւ գիշերային ժամերին՝ չսպասելով լուսաբացին:Եղանակային փոփոխություններով պայմանավորված՝ նախարարության լրատվական ծառայությունը եւ համապատասխան ստորաբաժանումները կաշխատեն հատուկ ռեժիմով:«Այն քաղաքացիները, ովքեր կգտնվեն ճանապարհին եւ անհրաժեշտ պահին ինտերնետ կապի հնարավորություն չեն ունենա, կարող են ճանապարհների անցանելիության մասին ամբողջական, օպերատիվ տեղեկատվություն ստանալ նախարարությունում գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով: Ճանապարհների ձմեռային սպասարկման շրջանում հեռախոսահամարը գործելու է շուրջօրյա»,- նշել են նախարարությունում՝ վարորդներին հորդորելով երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով: Tweet Դիտում՝ 1763