Հայաստանի զարգացման հիմնադրամն ու Joomag-ը կգործակցեն

21.11.2017 | 11:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Joomag #Հայաստանի զարգացման հիմնադրամ
Հայաստանի զարգացման հիմնադրամը Joomag-ի հետ համագործակցության շնորհիվ կանցնի թվայնացման:

Հիմնադրամում հայտնել են, որ իրենց մարքեթիգի թիմն այսուհետեւ օգտագործելու է Joomag-ի տրամադրած առցանց գործիքները՝ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտները բնութագրող ինտերակտիվ նյութեր ստեղծելու եւ տարածելու համար։

Թվային հրապարակումներից մի քանիսն արդեն հասանելի են:

«Միջազգային մասնագետների, ներդրողների, գործարարների շրջանում սա նյութերի տարածման, վերլուծությունների, հետադարձ կապի ապահովման արդյունավետ ու նորարար միջոց է, ինչն օգտակար կլինի հիմնադրամի մասնագետների եւ մեր ծրագրերով հետաքրքրվածների համար»,- նշել է հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։

«Մենք ցանկանում ենք մեր լուման ներդնել Հայաստանի թվայնացման գործում։ Սա կօգնի ավելի ինտերակտիվ կերպով ներկայացնել թվային նյութերը եւ լինել մրցակցային՝ թվային կոնտենտի դաշտում»,- նշել է Joomag ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Տիգրան Բադալյանը։

Հիմնադրամում տեղեկացրել են, որ նոր հարթակի միջոցով ներկայում մշակվում են ներդրումային ծրագրեր, որոնք առաջիկայում կհրապարակվեն։

Joomag ընկերությունը հիմնադրվել է 2009-ին Սիլիկոնյան հովտում՝ 4 հայ ծրագրավորողների կողմից։ Այն համակողմանի լուծումներ է առաջարկում մեծ եւ փոքր բիզնեսներին՝ կոնտենտ մարքեթինգի, թվային հրատարակչության, վաճառքի խթանման եւ կորպորատիվ հաղորդակցության պահանջների բավարարման համար։

www.joomag.com թվային հարթակից օգտվում են Huffington Post, Cosmopolitan, Elle, Harper’s Bazaar, Vogue, Levi’s, IBM, KFC եւ ավելի քան կես միլիոն մեծ ու փոքր այլ բիզնեսներ՝ հրապարակումների առցանց ստեղծման, տարածման, վերահսկման եւ վաճառքի համար:
Դիտում՝ 6335
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW