Հայկական ավիափոխադրող «Տարոն-Ավիա» ընկերությունն այսօր իրականացրել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից իր առաջին կանոնավոր թռիչքը Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան:Ինչպես հայտնել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում, թռիչքներն իրականացվելու են «Արամ Խաչատրյան» անունը կրող Boing 737-500 տիպի օդանավով, շաբաթական 7 չվերթ հաճախականությամբ: Քաղավիացիայում հիշեցրել են, որ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում բազավորված «Տարոն-Ավիա» ընկերությունն ապրիլից կանոնավոր չվերթներ է իրականացնում Գյումրի-Կրասնոդար-Գյումրի, Գյումրի-Սամարա-Գյումրի եւ Գյումրի-Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան)-Գյումրի երթուղիներով: Tweet Դիտում՝ 2765