Կոնվերս Բանկը Երեւանի կիսամարաթոնի ֆինանսական գործընկերն է

14.10.2017 | 08:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #կիսամարաթոն
Կոնվերս Բանկը հոկտեմբերի 15-ին կայանալիք Երեւանի կիսամարաթոնի պաշտոնական ֆինանսական գործընկերն է:
 
Բանկում նշել են, որ մարաթոնն անցկացվում է Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ առողջ ապրելակերպի քարոզման նպատակով:
 
«Գաղափարը շատ հարազատ է Կոնվերս Բանկին, որը պարբերաբար առողջ ապրելակերպի մասսայականացմանն ուղղված միջոցառումներ է իրականացնում՝ ֆինանսավորելով  ու կազմակերպելով մրցույթներ, բարեկարգելով սպորտային հարթակներ եւ այլն»,- ասել են բանկում՝ հավելելով, որ առաջիկայում բանկն ակտիվացնելու է այդ ուղղությամբ աշխատանքները՝ ֆինանսավորելով մարզահրապարակների շինարարությունը ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում:
 
Երեւանի կիսամարաթոնի մասնակիցները, ըստ տարիքային խմբերի, մրցելու են տարբեր երկարությամբ 4 մրցուղիներում: 21 կմ, 10 կմ եւ 5 կմ մրցավազքերում առաջին երեք տեղը զբաղեցրած մասնակիցների համար սահմանված են դրամական պարգեւներ, իսկ բոլոր մասնակիցները՝ անկախ ցուցաբերած արդյունքից, կստանան վազքի շապիկներ եւ մեդալներ։
 
Սահմանված է նաեւ հինգ թիմային մրցանակ՝ «Ամենամեծ թիմ», «Ամենամեծ մանկական թիմ», «Ամենաարագ թիմ», «Ամենաարագ մանկական թիմ», «Ամենալավ աջակցողներ ունեցող թիմ» անվանակարգերում:
Դիտում՝ 4176
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW