Կոնվերս Բանկի «Սայաթ Նովա» մասնաճյուղը վերսկսել է բնականոն աշխատանքը

10.10.2017 | 15:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ
Կոնվերս Բանկը տեղեկացնում է, որ այսօր առավոտյան «Սայաթ Նովա» մասնաճյուղը նույն աշխատակազմով վերսկսել է իր բնականոն աշխատանքը՝ մասնաճյուղի տարածքում իրականացված քննչական, փորձագիտական գործողությունների ավարտից հետո:

«Դեպքի քննության ընթացքի մասին տեղեկությունների հրապարակումը իրավապահների իրավասությունների տիրույթում է: Հորդորում ենք զերծ մնալ ավելորդ մեկնաբանություններից եւ չճշտված տվյալների հրապարակումից:

Միաժամանակ, շնորհակալություն ենք հայտնում իրավապահներին՝ ահազանգին արագ արձագանքելու եւ իրականացված մեծածավալ աշխատանքի համար, ինչպես նաեւ լրատվամիջոցներին՝ իրավիճակի օբյեկտիվ լուսաբանման համար»,- նշել են բանկում:

Banks.am-ը հիշեցնում է, որ հոկտեմբերի 9-ին բանկի «Սայաթ Նովա» մասնաճյուղից խոշոր չափի հափշտակություն էր կատարվել:
Դիտում՝ 4910

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW