Միացյալ Թագավորության Եվրոպայի եւ Ամերիկաների հարցերով պետնախարար Ալան Դանքնն այսօր Երեւանում ասել է, որ «ցանկանում են աշխատել Հայաստանի կառավարության հետ՝ այն օտարերկրյա ներդրողների համար ավելի գրավիչ դարձնելու համար»։«Առեւտրատնտեսական հարաբերությունները մեր հանդիպումների լրջագույն հարցերից է։ Մենք ուզում ենք ակտիվացնել առեւտրաշրջանառությունը, սակայն դրա համար երկրի բիզնես միջավայրը պետք է վստահելի եւ թափանցիկ լինի։ Դա է գրավում ներդրողներին»,- ասել է նա։ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւս կարեւորել է առեւտրատնտեսական կապերի աշխուժացումը։ «Այդ համատեքստում մենք ողջունում ենք խորհրդարանական Մարկ Փրիչարդի նշանակումը Հայաստանի հետ առեւտրի բանագնացի պաշտոնում»,- ասել է նախարարը՝ հալվելով, որ մեկ շաբաթից սպասում են նրան Հայաստանում։ Tweet Դիտում՝ 2011