Սամվել Ճզմաչյանը լքում է ՀԲՄ նախագահի պաշտոնը
26.09.2017 | 11:57 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Գոլոս Արմենիի» թերթում այսօր հրապարակված հարցազրույցի համաձայն՝ Սամվել Ճզմաչյանն ասել է, որ բանկային ոլորտում, ընդհանուր առմամբ, աշխատել է ավելի քան 44 տարի, որից 39-ը ղեկավարել է տարբեր բանկեր եւ ՀԲՄ-ն:
«ՀԲՄ-ն նախագահելու իմ ժամանակաշրջանը համընկավ հետճգնաժամային տարիներին, երբ բանկային համակարգն իսկապես առերեսվեց նոր եւ լուրջ մարտահրավերների: Ամեն դեպքում, բանկերը շարունակում էին վարկավորել նույն շինարարության ոլորտը, տրամադրել հիփոթեքային վարկեր, այդ թվում՝ պետական հատուկ ծրագրերի շրջանակում: Խնդիրներ կային, եղել են եւ միշտ կլինեն, այնպես որ ֆինանսական համակարգը, այդ թվում՝ ի դեմս ՀԲՄ-ի, մշտապես պետք է աչալուրջ լինի եւ օպերատիվ կերպով հակազդի ծագող սպառնալիքներին»,- ասել է Սամվել Ճզմաչյանը:
Նա նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի բանկերի ֆինանսական գլխավոր խնդիրը նվազագույն կապիտալի չափի կտրուկ ավելացումն էր՝ Կենտրոնական բանկի նորմատիվ պահանջին համապատասխան, որը «երկրի բանկերը, ընդհանուր առմամբ, բարեհաջող լուծեցին՝ այդ ճանապարհին «կորցնելով» ընդամենը 4 բանկ»: Սամվել Ճզմաչյանի խոսքով՝ այժմ բանկերը, լինելով ավելի խոշոր, ավելի հեշտ կլուծեն տեխնիկական արդիականացման, խոշոր բիզնես նախագծերի վարկավորման խնդիրները:
«Բանկային համակարգում խնդիրները դեռեւս շատ են՝ օրենսդրական, դատական, հարկային եւ այլ, որոնք պահանջում են ամենօրյա աշխատանք: Մասնավորապես, բանկերում շարունակում է ցածր մնալ եկամտի հարաբերակցությունը կապիտալին եւ ակտիվներին՝ այսպես կոչված ROE-ն եւ ROA-ն: Սակայն, իմ կարծիքով, արժութային կայունացման պայմաններում տնտեսությունում դրսեւորվող վերականգնման նշանները բավարար հիմք են՝ բոլոր խնդիրների հաղթահարման համար»,- ասել է Սամվել Ճզմաչյանը:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: