«ՌուսՀիդրո» ընկերությունը շարունակում է գնորդ փնտրել «Սեւան-Հրազդան Կասկադ»-ի համար, որն ընկերությունը վաճառում է՝ համարելով ոչ շահութաբեր ակտիվ:Ինչպես գրում է Tass.ru-ն, «ՌուսՀիդրո»-ի ղեկավար Նիկոլայ Շուլգինովը հայտարարել է, որ իրենք մինչ օրս չեն ստացել շահավետ պայմաններով առաջարկներ պոտենցիալ գնորդներից:«Մենք շարունակում ենք աշխատել հնարավոր գնորդների հետ, սակայն դեռեւս չենք տեսնում շահավետ առեւտրային պայմաններ, հետեւաբար՝ շարունակում ենք որոնումներն ու բանակցությունները: Իսկ վաճառքի գաղափարից մենք չենք հրաժարվել»,- ասել է Նիկոլայ Շուլգինովը:Նրա խոսքով՝ ներկայում բանակցություններ են ընթանում արդեն երկրորդ պոտենցիալ գնորդի հետ, կան նաեւ ակտիվի ձեռքբերման այլ առաջարկներ: «Սեւան-Հրազդան Կասկադ»-ով, ըստ նրա, հետաքրքրված են «տեղական, սակայն հանրապետության հետ չառնչվող ընկերություններ»:Գործակալությունը գրում է, որ «ՌուսՀիդրո»-ն «Սեւան-Հրազդան Կասկադը» վաճառելու որոշումը կայացրել էր՝ միջազգային նախագծերի զարգացման ռազմավարություն չունենալու պատճառով:Հիշեցնենք, որ 2011թ. մարտի վերջին «ՌուսՀիդրո»-ն «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ից գնել էր «Սեւան-Հրազդան Կասկադը»:«Սեւան-Հրազդան Կասկադ»-ը ներառում է յոթ ՀԷԿ՝ Սեւանի, Հրազդանի, Արգելի, Արզնիի, Քանաքեռի, Երեւան-1-ի եւ Երեւան-3-ի ՀԷԿ-երը: Tweet Դիտում՝ 3611