Հայաստանի երկու օդանավակայանների ուղեւորահոսքը հունվար-օգոստոս ամիսներին կազմել է 1 667 173 մարդ, որը 25,4%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:Քաղավիացիայում նշել են, որ օգոստոսին Հայաստանի երկու օդանավակայաններում ուղեւորահոսքը կազմել է 293 317 մարդ՝ 2016թ. նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 14,9%-ով: «Զվարթնոց» օդանավակայանում օգոստոսին ուղեւորահոսքը կազմել է 281 345 մարդ՝ 10,2%-ով գերազանցելով նախորդ տարվա օգոստոսի ցուցանիշը:2017թ. հունվար-օգոստոս ամիսներին, 2016թ. նույն ամիսների համեմատ, «Զվարթնոց»-ում գրանցվել է ուղեւորահոսքի 21,9% աճ: Բեռնափոխադրումը կազմել է 14 985 տոննա ապրանք, որը 54%-ով գերազանցում է 2016թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:Օգոստոսին Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 11 972 մարդ:«Շիրակ»-ում 2017թ. հունվար-օգոստոս ամիսներին ուղեւորահոսքը կազմել է 56 243 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմելով 7 065 մարդ: «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններում հունվար-օգոստոս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 22,1%-ով աճ են գրանցել նաեւ թռիչք-վայրէջքները: Tweet Դիտում՝ 2345