BSC-ն մեկնարկում է Top 10 Skills նախագիծը

18.08.2017 | 08:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բի Էս Սի #BSC #Top10 Skills
«Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը (BSC) մեկնարկում է նոր` Top 10 Skills նախագիծը, որը ներառում է յուրահատուկ դասընթացների շարք`գործարար աշխարհի ներկայացուցիչների համար:

Ինչպես Banks.am-ի հետ զրույցում նշել է BSC-ի բիզնեսի զարգացման մենեջեր Աննա Գեւորգյանը, դասընթացների նպատակն է մասնակիցների մոտ զարգացնել աշխատաշուկայում մրցունակ դիրքեր ունենալու համար ամենապահանջված հմտությունները:

«Գաղտնիք չէ, որ կարիերայում առաջխաղացում ունենալու, որպես ղեկավար կայանալու համար, մասնագիտական գիտելիքներից բացի, պարտադիր է տիրապետել որոշակի հմտությունների: Հատկապես ներկայիս ժամանակաշրջանում, երբ աշխատաշուկան դարձել է բավական մրցակցային, նորագույն տեխնոլոգիաները հեղափոխում են բիզնեսի ստանդարտ մոդելները, եւ մի շարք մասնագիտություններ անհայտանում են` իրենց տեղը զիջելով նորերին, որոշակի soft skill-երին տիրապետելը դառնում է ուղղակի անհրաժեշտություն»,- ասել է Աննա Գեւորգյանը:

Նրա փոխանցմամբ` Top 10 Skills նախագծի շրջանակում իրականացվելու են դասընթացներ հետեւյալ ուղղություններով՝ ոչ վերբալ հաղորդակցություն, բանակցություն, հաղորդակցում, ներկայացում, դատողականություն, որոշումների կայացում, էմոցիոնալ բանականություն, ստեղծարարություն և այլն:

Մասնակիցները կարող են ընտրել ինչպես առանձին դասընթաց, այնպես էլ` մասնակցել ամբողջ նախագծին: Ընդ որում, հմտությունների տասնյակը պարբերաբար օպտիմալացվելու է՝ հաշվի առնելով տեղական աշխատաշուկայի պահանջարկն ու միջազգային փորձը: Բոլոր դասընթացները մշտապես ծառայելու են տվյալ պահին ամենաարդիական հմտությունների զարգացմանը, նոր կապերի ձեռքբերմանը եւ առաջատար մասնագետների հետ փորձի փոխանակմանը:

«Մեր թիմը Top10 Skills նախագիծը մշակել է դեռեւս 1,5 տարի առաջ՝ ոգեշնչվելով 2016թ. հունվարի 20-23-ը շվեյցարական Դավոսում տեղի ունեցած տարեկան հանդիպման արդյունքում Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած ամենապահանջված հմտությունների շարքից: Top 10 Skills նախագծով BSC-ն ամբողջական է դարձնում ամբողջ կարիերայի ընթացքում ուղեկցող ծրագրերի շարքը: Ինչ վերաբերում է BSC-ի մյուս նախագծերին, ապա Quick Start-ն աշխատաշուկա մուտք գործելու, վերապատրաստման կամ վերաորակավորման նախագիծ է, իսկ 4PRO-ն` մասնագիտական աճի ու պրոֆեսիոնալիզմի զարգացման»,- եզրափակել է մեր զրուցակիցը:
Դիտում՝ 3982
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW