Արցախի Քարվաճառ քաղաքի մերձակայքում նախօրեին տեղի է ունեցել ջրի գործարանի հիմնարկեքի արարողությունը:Ինչպես հաղորդում են ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից, հիմնարկեքին ներկա են եղել Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանն ու ՀՀ կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը, որը ոչ պաշտոնական այցով այս օրերին Արցախում է:«Սա պատմական պահ է, քանի որ Շահումյանի շրջանի համար աննախադեպ չափերի գործարանի հիմք ենք դնում: Այս նախագիծն իրագործվում է օտարերկրյա ներդրումով՝ նպատակ ունենալով մեծ ծավալներով արտահանել Քարվաճառի ջուրը: Այն նշանակալի ազդեցություն է թողնելու շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման վրա, քանի որ, ըստ նախագծի՝ սկզբնական փուլում գործարանն ապահովելու է շուրջ 50 աշխատատեղ՝ խթանելով նաեւ շրջակա տարածքների ենթակառուցվածքների զարգացումը: Ուստի, կառավարությունը պատրաստակամ է հնարավորինս աջակցել այս ծրագրի կյանքի կոչմանը»,- ասել է Արայիկ Հարությունյանը:Այնուհետ հայկական երկու պետությունների վարչապետներն այցելել են Լեւ գետի վրա կառուցվող «Լեւ-1» եւ Թարթառ գետի վրա գործող «Ջերմաջուր» հիդրոէլեկտրակայաններ, ծանոթացել դրանց արտադրական հնարավորություններին: Արայիկ Հարությունյանը նշել է, որ վերջին տարիներին կառուցված ՀԷԿ-երի շնորհիվ Արցախը դարձել է էլեկտրաէներգիայի սպառման առումով ինքնաբավ, ինչպես նաեւ բացվել են հարյուրավոր նոր աշխատատեղեր: Tweet Դիտում՝ 5118