Երեւան, 21 մայիսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2007թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի ՀՆԱ աճն անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ կազմել է 11.1%,: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, ՀՆԱ ծավալը 2007թ. հունվար-ապրիլ ամսիներին կազմել է 477982.4 մլն դրամ: 2007թ. հունվար-ապրիլ ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալը հանրապետությունում կազմել է 208502.1 մլն դրամ` 2006թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ կրճատվելով 1.7%-ով: Միջին ամսեկան աշխատավարձը 2007թ. հունվար-ապրիլ ամսիներին 2006թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճել է 18.3%-ով` կազմելով 70214 դրամ: Ընդ որում, աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում ավելացել է 15.5%-ով եւ հաշվետու ժամանակահատվածում կազմել է 51512 դրամ, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում` 87780 դրամ (աճը` 20.1%): ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 7403