Հայաստանի երկու օդանավակայանների ուղեւորահոսքը հունվար-հուլիս ամիսներին կազմել է 1,373,856 մարդ, որը 28%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:Քաղավիացիայում նշել են, որ հուլիսին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 270 751 մարդ՝ 19%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը:Հունվար-հուլիսին, 2016թ. նույն ամիսների համեմատ, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղեւորահոսքի 24,7% աճ:«Զվարթնոց»-ում հունվար-հուլիսին բեռնափոխադրումը կազմել է 12 708 տ ապրանք, որը 59,7%-ով գերազանցում է 2016թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Հուլիսին Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 9098 մարդ, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը:Հունվար-հուլիսին «Շիրակ»-ում ուղեւորահոսքն աճել է 526,6%-ով՝ նախորդ տարվա նույն ամիսների համեմատ: «Զվարթնոց»-ում եւ «Շիրակ»-ում հունվար-հուլիսին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, 24,2%-ով աճ են գրանցել նաեւ թռիչք-վայրէջքները: Tweet Դիտում՝ 2380