Անելիք Բանկն ամփոփել է երկրորդ եռամսյակի արդյունքները՝ արձանագրելով ֆինանսական ցուցանիշների կայուն աճ:Բանկում նշել են, որ ակտիվները 2016թ. տարեվերջի համեմատ աճել են ավելի քան 9%-ով (282,5 մլրդ դրամից դառնալով 308 մլրդ դրամ)՝ պահպանելով դիրքը ՀՀ բանկային համակարգի 5-յակում: Ինչ վերաբերում է հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորություններին, ապա դրանք աճել են ավելի քան 8%-ով՝ կազմելով 183,2 մլրդ դրամ: 19.05.2017 | 07:50 Ռուբեն Մելիքյան. Անելիք Բանկի համար 2016-ը բեկումնային տարի էր «Բանկի մեծագույն նվաճումներից է, որ այն արդեն իսկ ներառված է բանկային համակարգի առաջատար հնգյակում նաեւ իր շահույթի ցուցանիշով, որը 1-ին կիսամյակի տվյալներով կազմել է շուրջ 2,4 մլրդ դրամ»,- ասել է Անելիք Բանկի վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Մելիքյանը: Նա նաեւ վստահություն է հայտնել, որ 2-րդ կիսամյակի շահույթը կգերազանցի 1-ին կիսամյակում գրանցված արդյունքները։ «Գրանցված ձեռքբերումները հնարավոր է եղել ապահովել ազատ միջոցների արդյունավետ տնօրինման եւ որակյալ հաճախորդների ներգրավման միջոցով: 2-րդ եռամսյակը հատկանշական էր նաեւ նրանով, որ Անելիք Բանկին Moody’s միջազգային վարկանիշային գործակալության կողմից շնորհվեց B2 վարկանիշ՝ կայուն կանխատեսմամբ»,- ընդգծել է Ռուբեն Մելիքյանը: Tweet Դիտում՝ 4942