Օգոստոսի 6-ին ներհանրապետական գնացքներով երթեւեկությունն անվճար կլինի

01.08.2017 | 11:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԿԵ #էլեկտրագնացք
Երկաթուղայինների օրվա կապակցությամբ՝ օգոստոսի 6-ին «Հարավկովկասյան երկաթուղու» (ՀԿԵ) ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներով երթեւեկությունն անվճար կլինի:

«Հայաստանի երկաթուղայիններն իրենց մասնագիտական տոնին կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով՝ ապահովելով երկաթուղային համակարգի անխափան աշխատանքն ու հոգ տանելով ուղեւորների հարմարավետության մասին»,- ասված է ՀԿԵ-ի տարածած հաղորդագրությունում:

Ընկերությունում տեղեկացրել են, որ այս տարի Հայաստանի երկաթուղայինները նշում են երեք հոբեյլան՝ Ալեքսանդրապոլից Երեւանի կայարան առաջին գնացքի ժամանման 115-ամյակը, Ջաջուռի թունելի կառուցման 120-ամյակն ու Հայաստանի երկաթուղու էլեկտրաֆիկացման 50-ամյակը: 
Դիտում՝ 3178

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW