Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ, հուլիսի 24-ից սկսել է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» երրորդ անվճար ծրագիրը: «Հայտարարված մրցույթի շրջանակում հաղթող ճանաչված ֆերմերները հնարավորություն կստանան բանկի եւ NABU-ի համատեղ ֆինանսական աջակցությամբ ստանալ օրգանական սնունդ արտադրողի հավաստագրում եւ անհամեմատ մեծացնել ոլորտի արտադրանքի թե՛ ավելացված արժեքը, թե՛ իրենց արտադրանքի արտահանման հեռանկարները»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում: Ծրագրով հետաքրքրված տնտեսվարողները կարող են մինչեւ հոկտեմբերի 1-ը «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագրի 2017-2018 թթ. մրցույթին մասնակցելու համար բանկի պաշտոնական կայքէջից ներբեռնել դիմում հայտը եւ լրացնելուց հետո այն ուղարկել organic@acba.am էլեկտրոնային փոստին:Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացումը խթանելու եւ ոլորտի արտադրողներին օժանդակելու նպատակով 2015-ից մեկնարկել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի եւ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) համատեղ «Օրգանական գյուղատնտեսական զարգացման» անվճար ծրագիրը: Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի եւ NABU-ի կողմից իրականացված ծրագրերի շրջանակում արդեն սերտիֆիկացվել է 10 ընկերություն, որոնք հաջողությամբ իրենց արտադրանքը ներկայացնում են արտերկրում: Tweet Դիտում՝ 2677