Կառավարությունը կշարունակի աջակցել «Լենտեքս»-ին

21.07.2017 | 10:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #«Լենտեքս»
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նախօրեին Գյումրի կատարած այցի շրջանակում եղել է «Լենտեքս» ընկերությունում, որը գուլպաների եւ զուգագուլպաների խոշոր արտադրողներից է Հայաստանում:

Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ վարչապետը ծանոթացել է արտադրական հզորություններին եւ ապրանքատեսականուն, գործունեության ընդլայնման հեռանկարներին ու զարգացման ծրագրերին:


Շուրջ 6000 քմ արտադրական տարածք եւ մինչեւ 1000 քմ օժանդակ կառույցներ զբաղեցնող «Լենտեքս»-ը հագեցած է ժամանակակից մեքենասարքավորումներով, արտադրում է տղամարդու, կանանց եւ մանկական գուլպեղեն, ինչպես նաեւ տրիկոտաժեղեն: Ձեռնարկությունն ունի ավելի քան 300 աշխատակից, շրջանառությունը գերազանցում է 1 մլրդ դրամը:

Ընկերության արտադրանքն իրացվում է Հայաստանում, Արցախում, Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում:

Կարեն Կարապետյանը կարեւորել է «Լենտեքս»-ի գործունեությունը եւ կառավարության անունից ընկերության զարգացման ծրագրերին աջակցելու պատրաստակամություն հայտնել:
Դիտում՝ 4971

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW