Հայկական արտադրության էկոփադն արդեն վաճառքում է
20.07.2017 | 09:46 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Ecopad

Ecopad-ը հնարավորություն է տալիս կատարված գրառումները պահել ամպային համակարգում, այնուհետեւ մաքրել նոթերը գրիչին ամրացված ռետինի կամ նոթատետրը միկրոալիքային վառարանում «եփելու» միջոցով: Նոթատետրը պատրաստված է վերամշակված թղթից եւ հնարավորություն է տալիս մի քանի անգամով նվազեցնել ծառահատումների ծավալը:
TSD ընկերության տնօրեն Վահան Շաքարյանը ներկայացրել է նոթատետրի գործառույթները, որին հաջորդել է էկոփադի փորձարկումը միկրոալիքային վառարանում:
Ecopad-ը վաճառքի է հանվել նախնական մի քանի հազար օրինակով եւ հասանելի է «Նոյան տապան» գրախանութում եւ «Դալմա Գարդեն Մոլում»՝ TSD ընկերության վաճառասրահում: Առաջիկայում նախատեսվում է ընդլայնել վաճառքի ցանցը:
Նոթատետրի գինը 13 հազ. դրամ է (մոտ $27): Համեմատության համար նշենք, որ Արեւմուտքում նմանատիպ էկոնոթատետրերը վաճառվում են $150-250-ով:
Վիկտորյա Անդրեասյան
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: