Հուլիսի 16-ին «ՏաԹեւեր» ճոպանուղին սպասարկել է 1371 այցելուի:Այս ցուցանիշը ռեկորդային է ճոպանուղու գործունեության պատմության ընթացքում, Մեդիամաքսին հայտնել են «ՏաԹեւեր» ճոպանուղու տնօրինությունից:Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2014թ. հուլիսի 20-ին, երբ ճոպանուղին սպասարկել էր 1321 այցելուի:«Տաթեւեր» ճոպանուղին գործում է 2010 թվականի հոկտեմբերի 16-ից: Այն կառուցվել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակում: Ճոպանուղին գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում՝ ոչ միայն որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի, այլեւ որպես ամենակարճ ժամանակահատվածում (10 ամիս) կառուցված ճոպանուղի:Տաթեւ այցելող եւ «ՏաԹեւեր» ճոպանուղու ծառայություններից օգտվել ցանկացող զբոսաշրջիկներն արդեն կարող են ճոպանուղու տոմսերը նախապես գնել օնլայն եղանակով: Tweet Դիտում՝ 3269