Բանկային գործարքները հաշվի կառնվեն անապահովությունը գնահատելիս

06.07.2017 | 09:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #անապահովություն
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօրվա նիստում նշել է, որ անապահովության գնահատման գործընթացում անհրաժեշտ է ուսումնասիրել եւ հաշվի առնել նաեւ համապատասխան անձանց բանկային գործարքների եւ գույքային իրավունքների հետ կապված ամբողջական տեղեկությունը:

«Մենք ուզում ենք ամբողջ տեղեկատվությունն իմանալ սոցիալապես անապահով ընտանիքների վերաբերյալ՝ բանկային գործարքներ, անշարժ գույք եւ այլն, որպեսզի չստացվի, որ մենք սոցիալական աջակցություն ենք ցուցաբերում անձանց, որոնք դրա կարիքը չունեն»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ներկայում գործող անապահովության գնահատման համակարգը, հատկապես՝ հասցեականության եւ հստակության տեսանկյունից, բավարար արդյունավետ չէ, ինչը հիմնականում պայմանավորված է համակարգում անհրաժեշտ տեղեկատվության բացակայությամբ:

Վարչապետը հանձնարարել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին եւ առաջարկել Կենտրոնական բանկի նախագահին մեկամսյա ժամկետում համատեղ քննարկել անապահովության գնահատման համակարգում հաշվառված անձանց բանկային գործարքների մասին տեղեկատվություն տրամադրելու հնարավորությունն ու ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

Միաժամանակ, հանձնարարվել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին, մարզպետներին եւ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին եւ առաջարկվել Երեւանի քաղաքապետին երկամսյա ժամկետում ամփոփել եւ արդիականացնել անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվական շտեմարանում առկա անձանց տվյալներն ու ապահովել դրանց ամբողջական տրամադրումը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը՝ անապահովության գործընթացում կիրառելու նպատակով:
Դիտում՝ 2121
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW