Միջազգային Moody's Investors Service գործակալությունն Անելիք Բանկին շնորհել է դրամով եւ արտարժույթով երկարաժամկետ ավանդների B2 վարկանիշ՝ կայուն հեռանկարով:«Տվյալ վարկանիշը շնորհվել է՝ հաշվի առնելով բանկի կապիտալի բարձր համարժեքությունը, շահութաբերության էական ավելացումը, ակտիվների բարձր որակը, ինչպես նաեւ իրացվելիության մակարդակը»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:Ըստ Moody’s ընկերության սպասումների՝ առաջիկա 12-18 ամիսների ընթացքում Անելիք Բանկի շահութաբերության մակարդակը զգալի կբարձրանա։«Անելիք Բանկին միջազգային վարկանիշի շնորհումը մեզ համար շատ կարեւոր իրադարձություն է: Վստահ եմ, որ Moody’s-ի վարկանիշը կնպաստի Հայաստանում ու արտասահմանում մեր հին ու նոր գործընկերների հետ հարաբերությունների զարգացմանը, Հայաստանում օտարերկրյա ներդրողների հետ գործընկերական հարաբերությունների ընդլայնմանը», - ասել է Անելիք Բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը: Tweet Դիտում՝ 7530