2006 թվականին փոքր եւ միջին ձեռնարկությունների ներդրումը Հայաստանի ՀՆԱ-ում կազմել է 40.3%

27.04.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 27 ապրիլի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնն այսօր Երեւանում ներկայացրել է 2006 թվականի հաշվետվությունը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, հաշվետվությունում ներկայցված են Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության միտումներն ու պետական քաղաքականության դիրքորոշումն այդ խնդրի վերաբերյալ:

Հաշվետվությունում ներկայացված տվյալների համաձայն, 2006 թվին փոքր եւ միջին ձեռնարկությունների ներդրումը Հայաստանի համախառն ներքին արտադրանքին /ՀՆԱ/ կազմել է 40.3%: 2005 թ. այդ ցուցանիշը կազմել էր 39.8%: Ընդ որում, 2006 թվին ՀՆԱ-ում գերփոքր ձեռնարկությունների ներդրումը կազմել է 11.3%, փոքր ձեռնարկություններինը` 17.6%, իսկ միջիններինը` 11.4%:

ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Ավանեսովի խոսքերով, ՙտվյալ հաշվետվությունը թույլ է տալիս տեսնել այն նվաճումները, որոնց հասել է Հայաստանը վերջին տարիների ընթացքում, իսկ մեզ դա կօգնի որոշել գործունեության այն բնագավառները, որոնց մենք կարող ենք աջակցել՚:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6449
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW