Վաղվանից կգործի դեպի Շորժա սեզոնային էլեկտրագնացքը

15.06.2017 | 13:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԿԷ #Սեւան
Սեւանա լճում հանգիստ նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը (ՀԿԷ) գործարկում է Հրազդան-Ալմաստ (Երեւան)-Շորժա էլեկտրագնացքը:

ՀԿԷ-ում նշել են, որ մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործելու է հունիսի 16-ից՝ ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին:

Գնացքը Հրազդան կայարանից մեկնում է 6:45-ին եւ Երեւանի «Ալմաստ» կառամատույց ժամանում 08:10-ին: Իսկ «Ալմաստ» կառամատույցից դեպի Սեւանա լիճ գնացքը մեկնում է ժամը 08:30-ին՝ Շորժայի կայարան ժամանելով 11:28-ին:

Հակառակ ուղղությամբ էլեկտրագնացքը մեկնում է 17:00-ին՝ Երեւան վերադառնալով ժամը 20:00-ին, Հրազդան՝ 21:42-ին:

«Նման սեզոնային էլեկտրագնացք նշանակվում է ամեն ամառ՝ հանգստի համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու եւ դեպի Սեւանա լիճ տանող ճանապարհները թեթեւացնելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 2748

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW