ԿԲ-ն երկու նոր արծաթե հուշադրամ է թողարկել

30.05.2017 | 11:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #հուշադրամ
ՀՀ Կենտրոնական բանկը թողարկել է երկու արծաթե հուշադրամ՝  «Բարսելոնայի լաբիրինթոսը» եւ «Մազոնեի լաբիրինթոսը»:

Ինչպես հայտնել են ԿԲ-ում, հուշադրամները 925 հարգի են, ունեն 5000 դրամ անվանական արժեք եւ կշռում են 62,2 գրամ:

Առաջին հուշադրամի դիմերեսին պատկերված է Բարսելոնայի լաբիրինթոսը եւ Էրոսի արձանը, դարձերեսին՝ Բարսելոնայի լաբիրինթոսի գծապատկերը՝ ջրավազանը սկզբնամասոում եւ հրապարակը կենտրոնում, ինչպես նաեւ լաբիրինթոսի արահետներով գլորվող ոսկեզօծ գնդիկ:

Մյուս հուշադրամի դիմերեսին Մազոնեի լաբիրինթոսն է եւ բրգաձեւ մատուռը՝ կենտրոնում, իսկ դարձերեսին՝ Մազոնեի լաբիրինթոսի գծապատկերը՝ պարսպված հարթակը կենտրոնում, լաբիրինթոսի արահետներով գլորվող ոսկեզօծ գնդիկ:

Էսքիզների հեղինակը Գիեդրյուս Պաուլաուսկիսն է:

Դրամները հատվել են Լիտվայի դրամահատարանում:
Դիտում՝ 1851

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW