Հայբիզնեսբանկն ամփոփել է 2016թ. տարեկան արդյուքները՝ արձանագրելով աճ բոլոր հիմնական ֆինանսական ցուցանիշների գծով:Մասնավորապես, բանկի ակտիվները մեկ տարում աճել են 39,4%-ով, պարտավորությունները՝ 40,6%-ով, իսկ կապիտալը՝ 28,6%-ով՝ կազմելով համապատասխանաբար 404,4 մլրդ դրամ, 367,6 մլրդ դրամ եւ 36,8 մլրդ դրամ: Բանկը 2016թ. ստացել է 1,5 մլրդ դրամի շահույթ (աճ՝ 18,4%):Հայբիզնեսբանկը գրանցել է աճ նաեւ վարկերի (268,5 մլրդ դրամ, աճ՝ 23,2%) եւ ավանդների (261,3 մլրդ դրամ, աճ՝ 42,3%) մասով: «2016թ. արդյունքներով՝ Հայաստանի բանկային համակարգում ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների գծով (179,9 մլրդ դրամ, աճ՝ 42,9%) Հայբիզնեսբանկն առաջին տեղում է, ինչը վկայում է այն մասին, որ հաճախորդները մեզ վստահում են, եւ մենք պատրաստ ենք միշտ ապացուցել, որ դա իզուր չէ՝ պարբերաբար շուկային ներկայացնելով մրցունակ պայմաններով նոր ապրանքատեսակներ եւ նոր լոյալության ծրագրեր` հավատարիմ հաճախորդների համար»,- ասված է հաղորդագրությունում:Հիշեցնենք, որ Հայբիզնեսբանկը 2016թ. Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկում զբաղեցրել էր 45-րդ տեղը՝ բյուջե վճարելով 2,7 մլրդ դրամ:Բանկի տարեկան ցուցանիշներն առավել մանրամասն արտացոլված են ստորեւ բերված գծապատկերում: Tweet Դիտում՝ 2930