ԿԲ նախագահը Նիկոսիայում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան ժողովին

10.05.2017 | 12:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արթուր Ջավադյան #ԿԲ #ՎԶԵԲ
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Կիպրոս՝ Նիկոսիա, որտեղ մասնակցելու է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովին եւ բիզնես ֆորումին:

Ինչպես հայտնել են ԿԲ-ում, միջոցառման շրջանակում նախատեսված են Արթուր Ջավադյանի հանդիպումները Եվրոպական ներդրումային բանկի, ՎԶԵԲ-ի, Կիպրոսի Կենտրոնական բանկի եւ միջազգային մի շարք այլ ֆինանսական կառույցների ղեկավարների հետ:
Դիտում՝ 2619

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW