Անելիք Բանկի աշխատակիցները մասնակցել են «Կրկին դարձնենք Հայաստանը մաքուր» (Make Armenia Clean Again) խորագրի ներքո ապրիլի 29-ին կազմակերպված շաբաթօրյակին: Ինչպես հայտնել են բանկում, Երեւանի մասնաճյուղերի բոլոր աշխատակիցները մաքրման աշխատանքներ են իրականացրել «Օղակաձեւ» զբոսայգու, «Հաղթանակ» զբոսայգու, Հրազդան գետի կիրճի եւ «Մոլոկանի» զբոսայգու հարակից տարածքներում:Բանկի մարզային մասնաճյուղերի աշխատակիցներն էլ ներգրավվել են մասնաճյուղերի հարակից տարածքների մաքրման աշխատանքներում:«Բանկը միշտ էլ մեծ ուրախությամբ է արձագանքել շաբաթօրյակներին ու այլ միջոցառումներին եւ ակտիվ ներգրավվել է քաղաքի եւ մարզերի բարեկարգման աշխատանքներում: Սա պարզապես քաղաքը մաքուր պահելու մասին չէ, սա բոլորիս վերաբերմունքն է մեր քաղաքին»,- ասել է Անելիք Բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը: Tweet Դիտում՝ 2756