Աղետի գոտու 100 անօթեւան ընտանիք բնակարան կստանա

27.04.2017 | 12:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#աղետի գոտի
Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած 100 ընտանիքի բնակարանային խնդիրները կլուծվեն:

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացրել 2017թ. պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին վերոնշյալ ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը:

ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի փոխանցմամբ՝ այս աջակցությունը հիմնականում կուղղվի Գյումրիում բնակվող անօթեւան ընտանիքներին:

Արդյունքում, դեռեւս լուծման կարիք կունենա Շիրակի, Լոռու եւ Արագածոտնի մարզերի բնակավայրերի 553 ընտանիքի բնակարանային խնդիր, որի համար կպահանջվի մոտ 4 մլրդ դրամ:
Դիտում՝ 1936

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW