ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է հարկային արտոնություն տրամադրել «Լիդիան Արմենիա» ընկերությանը:Մասնավորապես, որոշվել է ներդրումային ծրագրի շրջանակում ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային եւ հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարումը հետաձգել երեք տարով:ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի փոխանցմամբ՝ ներդրումային ծրագրի շրջանակում «Լիդիան Արմենիա»-ի նպատակն Ամուլսարի ոսկու քվարցիտների հանքավայրի կառուցումն ու շահագործումն է։ Հանքի շահագործման ընթացքում կարտադրվի մոտ 2 մլն ունցիա ոսկի եւ մոտ 3 մլն ունցիա արծաթ, որն ամբողջականությամբ կարտահանվի։«Ծրագրի շրջանակում նախատեսում է ներդնել շուրջ 179,4 մլրդ դրամ, որից մոտ 26,7 մլրդ դրամը կուղղվի սարքավորումներին: Վերոնշյալ ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի ներդնել մի շարք երկրների արտադրությամբ ժամանակակից սարքավորումներ»,- նշել է Սուրեն Կարայանը:Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 465 աշխատատեղ, որոնց միջին աշխատավարձը 2017-2019 թթ. կկազմի համապատասխանաբար 525 հազ. դրամ, 525 հազ. դրամ եւ 490 հազ. դրամ: Tweet Դիտում՝ 1871