Կոնվերս Բանկը վերանայել է Ինտերնետ Բանկինգ ծառայության տրամադրման պայմանները, եւ բանկի գործող ու նոր հաճախորդներին այն այսուհետ կտրամադրվի անվճար:«Անվճար Ինտերնետ Բանկինգ ծառայության տրամադրումը Կոնվերս Բանկի՝ թվային ծառայությունների զարգացման եւ արդիականացման քաղաքականության շրջանակում հերթական քայլն է, որը բանկի հաճախորդներին հնարավորություն է ընձեռում խնայել ժամանակը՝ բանկային գործարքներն իրականացնելով տանից կամ հարմար ցանկացած այլ վայրից: Ծառայությունը հասանելի է լինելու շաբաթվա բոլոր օրերին՝ ցանկացած ժամի»,- նշել են բանկում՝ ընդգծելով, որ հաճախորդների համար սպասարկման լավագույն պայմանների, ինչպես նաեւ օնլայն հարթակներում բանկային գործարքների անվտանգության ապահովումը Կոնվերս Բանկի առաջնահերթություններից է:«Կոնվերս Բանկը հաճախորդներին առաջարկում է օգտվել անվճար Ինտերնետ Բանկինգ ծառայությունից՝ երաշխավորելով բանկային գործարքների բարձր մակարդակի պաշտպանվածություն: Համակարգում տվյալները գաղտնագրվում են ներկայիս ամենաապահով 128-բիթ Secure Socket Layer (SSL) տեխնոլոգիայի միջոցով, իսկ համակարգ մուտք գործելն ու բազմազան գործարքների իրականացումը լրացուցիչ պաշտպանվում են անվտանգության սարքի օգտագործմամբ: Համակարգում կիրառվում են օնլայն համակարգերի համար նույնականացնող սարքերի արտադրության ոլորտի առաջատար VASCO Data Security ընկերության Digipass ընտանիքի սարքերը»,- ասված է հաղորդագրությունում: Բանկում հիշեցրել են, որ Converse Bank Ինտերնետ Բանկ համակարգը բանկային ծառայությունների հեռահար սպասարկման համակարգ է: Այն հնարավորություն է ընձեռում ինտերնետի միջոցով արագ եւ անվտանգ կառավարել ֆինանսները՝ ցանկացած պահի, ցանկացած վայրից եւ ապահովում է բանկային ծառայությունների լայն շրջանակ: Համակարգը հնարավորություն է տալիս կատարել միջազգային եւ տեղական փոխանցումներ, արտարժույթի փոխանակում, վարկի մարում, ավանդի բացում, համալրում, կոմունալ վճարումներ եւ այլն: Tweet Դիտում՝ 28161