Անելիք Բանկը մասնակցել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ/EBRD)՝ Առեւտրի աջակցման ծրագրի շրջանակում մարտի 16-17-ը Մինսկում կայացած Belarus: Trade Finance-2017 ամենամյա միջազգային համաժողովին:Համաժողովի շրջանակում Անելիք Բանկի Միջազգային ակրեդիտիվների, երաշխիքների եւ ֆինանսավորման բաժնի պետ Իննեսա Ամիրբեկյանը ներկայացրել է զեկույց՝ «Առեւտրի ֆինանսավորում. Մարտահրավերներ եւ հեռանկարներ հայաստանյան շուկայում» թեմայով։ «Առեւտրի ֆինանսավորման գործիքները նշանակալիորեն կրճատում են արտադրողական ծախսերը, ինչը թույլ է տալիս տեղական արտադրողին ավելի մրցունակ գներ գոյացնել շուկայում։ Նմանատիպ գործիքներով բանկը ցանկանում է աջակցել Հայաստանի ներմուծող եւ արտահանող ընկերություններին՝ ցանկացած պահի տրամադրելով նրանց պրոֆեսիոնալ խորհրդատվություն»,- նշել է Անելիք Բանկի ներկայացուցիչը: Իննեսա Ամիրբեկյանին ՎԶԵԲ-ի կողմից շնորհվել է EBRD TFP Trade Expert մրցանակը՝ ՎԶԵԲ-ի Trade Exchange ամսագրի կազմակերպած Trade Finance Clinic ամենամյա միջազգային մրցույթին մասնակցելու համար: Ինչպես նշել են Անելիք Բանկում, Իննեսա Ամիրբեկյանը նախկինում արժանացել է ՎԶԵԲ-ի կողմից շնորհվող երկուական TFP Gold Award եւ TFP Professional մրցանակների։«Միջոցառմանը մասնակցում էին աշխարհում բանկային ոլորտի եւ ներդրումային ընկերությունների մոտ 100 ներկայացուցիչներ, որոնք քննարկեցին առեւտրի ֆինանսավորման ներկա մարտահրավերները, ոլորտում վերջին փաստաթղթային գործառնությունների միտումները, ինչպես նաեւ երկարաժամկետ ֆինանսավորման այլ աղբյուրներ ներգրավելու հնարավորությունը եւ զարգացման հեռանկարները»,-ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 1662