«Զվարթնոց» օդանավակայանում 2016թ. ձմեռային ժամանակահատվածի համար $5 մլն-ի ծախս է կատարվել:ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում նշել են, որ վազքուղու ձնամաքրման աշխատանքներն իրականացնելու համար 24 ժամ ներգավված է եղել 30 վարորդ եւ տեխնիկ:Ձմռան ընթացքում օգտագործվել է II, Kilfrost ABC-K plus տեսակի 190 000 լիտր հակասառեցնող, ինչը 3 անգամ գերազանցել է միջին քանակը:Անցած ձմռանն օդանավակայանում չեղարկվել է 5 չվերթ, իսկ շուրջ 70-ը գրանցել է ուշացում՝ պայմանավորված մառախուղով եւ ցածր տեսանելիությամբ:Քաղավիացիայում ընդգծել են, որ այդուհանդերձ, օդանավակայանում աշխատանքներն անխափան են իրականացվել:«Թեեւ 2016թ. ձմռանը, նախորդ տարիների համեմատ, 3 անգամ ավելի առատ ձյուն է տեղացել, սակայն օդանավակայանի աշխատակիցների, վարորդների եւ տեխնիկների արհեստավարժության եւ կիրառված սարքավորումների շնորհիվ օպերատիվ կերպով ձնամաքրվել է վազքուղին, իրականացվել են ինքնաթիռների հակասառեցման աշխատանքներ եւ ապահովվել է թռիչքների անվտանգությունը»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 2617