Երեւանը նախապատրաստվում է գարնանային զբոսաշրջությանը

06.03.2017 | 15:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւանում գարնանային զբոսաշրջության խթանման միջոցառումների ծրագիր կմշակվի:

Ինչպես հայտնել են Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանն այսօր կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ համապատասխան հանձնարարականներ է տվել աշխատակազմի ստորաբաժանումներին:

Մասնավորապես, հաշվի առնելով նախորդող տարիներին մարտի վերջին տասնօրյակում արձանագրվող իրանցի զբոսաշրջիկների զգալի հոսքը դեպի Երեւան, աշխատակազմի տուրիզմի բաժնին եւ մշակույթի վարչությանը հանձնարարվել է նախապատրաստվել «Երեւան Սիթի Տուր» քաղաքային  զբոսաշրջային ծրագրի գործարկմանը:

Բացի այդ, Երեւանի պատմության թանգարանում մարտի 21-31-ը իրանական մշակութային ժառանգությանը նվիրված միջոցառում կանցկացվի:

Արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչությանն էլ հանձնարարվել է տուրիզմի բաժնի հետ մշակել եւ մայրաքաղաքում տեղադրել թեմատիկ վահանակներ:

Հասարակական կարգի պահպանության ծառայությանն էլ հանձնարարվել է, ՀՀ ոստիկանության հետ համագործակցության շրջանակում, ուժեղացնել հսկողությունը Երեւանի` զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերում  մատուցվող ծառայությունների նկատմամբ:

Դիտում՝ 2407
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW