Քննարկվել է ՀՀ-ում «Կոնտուր Գլոբալ»-ի ներդրումային ծրագրի ընթացքը

02.03.2017 | 17:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունում այսօր քննարկվել է Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի արդիականացման եւ լիարժեք գործարկման ներդրումային ծրագրի ընթացքը:

Ինչպես հայտնել են կառավարության մամուլի ծառայությունից, քննարկումը կայացել է այսօր Երեւանում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ  «Կոնտուր Գլոբալ» ընկերության գործադիր փոխնախագահ եւ գլխավոր գործառնական տնօրեն Կարլ Շնադտի հանդիպման ժամանակ:

Կողմերը կարեւորել են պարբերական աշխատանքային հանդիպումների անցկացումը, վերահաստատել ստանձնած պարտավորությունները պատշաճ կարգով եւ սահմանված ժամկետում կատարելու հանձնառությունը:

«Պայմանագրով սահմանված այն կետերը, որոնց տակ ե՛ւ մենք, ե՛ւ դուք ստորագրել եք, պետք է կատարենք»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Դիտում՝ 3084
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW