Վերահսկիչ պալատի նոր նախագահը Լեւոն Յոլյանն է

28.02.2017 | 15:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներն այսօր փակ, գաղտնի քվեարկությամբ Լեւոն Յոլյանին ընտրել են Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում:

Ընտրություններին մասնակցած 101 պատգամավորներից 99-ը կողմ են քվեարկել։ 2 քվեաթերթիկ հանձնաժողովի կողմից համարվել է անվավեր:

Լեւոն Յոլյանի թեկնածությունն առաջարկել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Լեւոն Յոլյանը 2007թ. նոյեմբերից զբաղեցրել է Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալի պաշտոնը, իսկ 2016թ. փետրվարից էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարն էր:

ՎՊ նախագահի պաշտոնը թափուր էր մնացել 2017թ. փետրվարի 9-ից, երբ Իշխան Զաքարյանը հրաժարական էր ներկայացրել:

Դիտում՝ 2845

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW