ArCa-ն պարզաբանում է՝ քարտով վճարման որ դեպքում է պետք ստորագրություն

24.02.2017 | 13:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանում գործող սուպերմարկետներում եւ վաճառքի մյուս կետերում բանկային քարտերով վճարելիս գանձապահը հաճախորդից պարտադիր պահանջում է ստորագրել անդորրագրի վրա: Այս գործընթացը երբեմն խլում է լրացուցիչ ժամանակ եւ հանգեցնում դրամարկղի մոտ հերթերի գոյացման:

Banks.am-ը հարցի առնչությամբ դիմել է ոլորտի պատասխանատուներին: Ի պատասխան՝ «Արմենիան Քարդ» ընկերությունը պարզաբանել է, թե կոնկրետ որ դեպքերում է հաճախորդը պարտավոր ստորագրել վճարման անդորրագրի վրա: Ընկերությունը տրամադրել է նաեւ համապատասխան ուղեցույց:

«PIN գաղտնաբառն ու ստորագրությունը քարտապանին նույնականացնելու մեթոդներ են, եւ կախված օգտագործվող քարտի տեսակից՝ կիրառվում են նույնականացման տարբեր եղանակներ»,- նշել են «Արմենիան Քարդ»-ում:

Ստորեւ ներկայացված են կոնկրետ իրավիճակները՝

- Մագնիսական ժապավենով գործարքի ժամանակ, եթե անգամ մուտքագրվել է PIN ծածկագիր, կա ստորագրելու անհրաժեշտություն:

- Եթե գործարքն իրականացվել է չիպի ընթերցմամբ եւ մուտքագրված է PIN ծածկագիր, ստորագրություն այլեւս պետք չէ, առավել եւս, եթե ստորագրության տեղ անդորրագրի վրա չկա:

- Անհպում ընթերցմամբ գործարքների ժամանակ ստորագրության կարիք չկա:



«Այս ուղեցույցը նախատեսված է վաճառակետերի գանձապահների համար, որոնք, չտիրապետելով POS տերմինալներով իրականացվող անկանխիկ գործարքների կանոններին, շարունակում են իրենց արատավոր փորձը տարածել՝ քարտապաններին պարտադրելով լրացուցիչ ստորագրել չիպային գործարքի ժամանակ` PIN-ը մուտքագրելուց հետո»,- նշել են «Արմենիան Քարդ»-ում:

Դիտում՝ 15143
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW