ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ասել է, որ «տնտեսության աշխուժացման համար զսպող դեր են խաղում առաջիկա ընտրությունները»: «Բիզնեսը` լինելով հասարակության ամենապրագմատիկ հատվածը, ցանկանում է տեսնել ընտրությունների արդյունքը` նախքան որոշումներ կայացնելը», - ասել է կառավարության ղեկավարը Մեդիամաքսին տված բացառիկ հարցազրույցում: «Արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ 2017 թվականը դիտարկում եմ որպես ախտորոշման, գույքագրման, «սանիտարիզացիայի», պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման տարի: Բնական է, սա չի նշանակում, որ կառավարությունն իր առջեւ տնտեսական աճ ապահովելու խնդիր չի դնում: Սակայն, եթե մենք այս տարվա ընթացքում կարողանանք իսկապես թվայնացնել մեր թիրախները, ազատվենք ավելորդ ու անարդյունավետ օղակներից, պետական որոշումների կայացման համակարգը արդիականացնենք ու ավելի արդյունավետ դարձնենք, դա կստեղծի շատ լուրջ հիմք` յուրաքանչյուր հաջորդ տարի կայուն տնտեսական աճ ապահովելու համար», - ասել է Կարեն Կարապետյանը:Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք այս հղումով:Դրանում Կարեն Կարապետյանը անդրադառնում է մի շարք տնտեսական եւ քաղական թեմաների, ինչպես նաեւ մեկնաբանում է իր ոճին վերաբերող հարցերը: Tweet Դիտում՝ 14599