Կմեկնարկի «Մաքուր Հայաստան» ծրագիրը

16.02.2017 | 11:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում հանձնարարել է մշակել ու մեկնարկել «Մաքուր Հայաստան» նախագիծը:

Վարչապետը նշել է, որ զբոսաշրջության եւ ներդրումային գրավչության, ինչպես նաեւ հարմարավետության տեսանկյունից կարեւոր է, որպեսզի ապահովվի քաղաքների, գյուղերի, ճանապարհների եւ այգիների մաքրությունը:

Տարածքային կառավարման նախարարին հանձնարարվել է երկամսյա ժամկետում մշակել եւ սահմանել «Մաքուր Հայաստան» հայեցակարգը՝ հստակ սահմանելով գործողությունների պլանն ու ժամանակացույցը:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է նաեւ հայեցակարգը ներկայացնել հանրային քննարկման՝ բնապահպանության նախարարության եւ բնապահպանական ՀԿ-ների մասնակցությամբ:

Դիտում՝ 3567
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW