ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր տեղեկացրել է ԵՊՀ ուսանողներին, որ տրվում է Startup-երի համար նախաձեռնության մեկնարկը: «Մենք մրցույթ ենք հայտարարելու եւ պատրաստ ենք ֆինանսավորել ԵՊՀ ուսանողների այն բիզնես ծրագրերը, որոնք առաջին երեք տեղին կարժանանան: Նաեւ թիմը համալրելու խնդիր ունենք, ցանկացած նախաձեռնություն ընդունելի կլինի մեր կողմից: Մենք պատրաստ ենք Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում քննարկել մեր երկրի զարգացմանը վերաբերող յուրաքանչյուր գաղափար»,- նշել է կառավարության ղեկավարը՝ կոչ անելով ուսանողներին օգտագործել այդ հարթակն իրենց գաղափարները կյանքի կոչելու համար:Կարեն Կարապետյանը շրջայց է կատարել նաեւ ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում, ֆիզիկատեխնիկական հետազոտությունների կենտրոնում, Startup լաբորատորիաներում, ինչպես նաեւ վերջերս վերանորոգված մարզահամալիրում, ծանոթացել աշխատանքներին եւ ծրագրերին: Tweet Դիտում՝ 2941