Սահմանամերձ համայնքների խնդիրներով զբաղվող հանձնաժողով է ստեղծվել

13.02.2017 | 14:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր որոշում է ընդունել սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին:

Հանձնաժողովը կգլխավորի ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որը եռամսյա ժամկետում պետք է ներկայացնի առաջարկություններ՝ սահմանամերձ գյուղերի տնտեսական եւ այլ խնդիրների լուծման նպատակով:

Առաջարկությունները, մասնավորապես, վերաբերում են՝

- Սահմանամերձ համայնքների դպրոցների եւ մանկապարտեզների դիմաց պատնեշների կառուցմանը,
- Հակառակորդի հրետակոծությունից պատսպարվելու նպատակով թաքստոցների կառուցմանը,
- Սահմանամերձ համայնքներում իրադրության սրման դեպքում բնակիչների կողմից պահակային ծառայություն իրականացնելու նպատակով զենքի տրամադրմանը,
- Դեպի գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ տանող ճանապարհների բարեկարգմանը,
- Սահմանամերձ համայնքներում ներդրումային ծրագրերի նախատեսման հարցերին:

Դիտում՝ 18024

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW