«Զվարթնոց»-ում հունվարին ուղեւորահոսքն աճել է 23%-ով

07.02.2017 | 16:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Զվարթնոց» օդանավակայանում 2017թ. հունվարին ուղեւորահոսքը կազմել է 168 741 մարդ` 2016թ. նույն ամսվա համեմատ աճելով 22,9%-ով:

Ինչպես հայտնել են ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից, բեռնափոխադրումների ծավալը հունվարին կազմել է 965 տոննա, որը 36,2%-ով գերազանցում է 2016թ. հունվարի  ցուցանիշը:

Միաժամանակ, Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում ուղեւորահոսքն անցած տարվա հունվարի համեմատ աճել է 103,8%-ով, իսկ երկու օդանավակայաններինը միասին` 24,2%-ով:

Դիտում՝ 2803

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW