ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ ՀՀ Քրեական օրենսգրքում պետք է հստակեցվի հարկերից, տուրքերից կամ պարտադիր այլ վճարումներից խուսափելու հանցակազմը:Վարչապետն այսօր ասել է, որ կառավարությունը պետք է հանդես գա համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ:Կարեն Կարապետյանը նշել է, որ տնտեսության զարգացման համար մեծ կարեւորություն ունի բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված նպաստավոր պայմանների ստեղծումն ու այնպիսի միջոցառումների ձեռնարկումը, որոնք կապահովեն գործարար միջավայրի անխոչընդոտ զարգացումը:Վարչապետն առաջարկել է իրավապահ մարմիններին հնարավորինս խուսափել տնտեսվարող սուբյեկտների գործունեությանը միջամտելուց եւ պատժիչ բնույթի միջոցներ ձեռնարկել միայն ծայրահեղ դեպքերում: Կառավարության նիստում գործադիր մարմինների ղեկավարներին եւ մարզպետներին հանձնարարվել է 50 տոկոս եւ ավելի պետական սեփականություն ունեցող բաժնեմասերով ընկերությունների տնօրենների հետ երկշաբաթյա ժամկետում կազմել 2017թ. գործարար ծրագիրը: Երեքշաբաթյա ժամկետում նշված ծրագրերը պետք է ներկայացվեն Պետական գույքի կառավարման վարչություն:Վարչության պետին էլ հանձնարարվել է մեկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմին ներկայացնել հաշվետվությունˋ վերոնշյալ ընկերությունների գործարար ծրագրերի առկայության եւ սահմանված ձեւաչափին դրանց համապատասխանության վերաբերյալ: Tweet Դիտում՝ 17982