Հայաստանը Պեկինում առեւտրային կցորդ կունենա

02.02.2017 | 11:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առեւտրական կցորդի հաստիք ստեղծելու մասին» որոշման նախագիծը:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի փոխանցմամբˋ Չինաստանում ՀՀ առեւտրական կցորդի հաստիքի ստեղծումը թույլ կտա առավել արդյունավետ ներկայացնել Հայաստանի տնտեսական շահերը առեւտրի եւ տնտեսական համագործակցության բոլոր ոլորտներում, կդյուրացնի երկու կողմերի տնտեսվարող սուբյեկտների առեւտրային, տնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցությունը:    

2017թ. ՀՀ պետական բյուջեով Չինաստանում առեւտրական կցորդի պահպանման ծախսերի համար նախատեսված է 41,8 մլն դրամ:

Կցորդի նստավայրը կլինի Պեկինը:

Դիտում՝ 17076
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW