Հայաստանը փետրվարի 6-10-ը Մոսկվայում կայանալիք «Պրոդէքսպո» 24-րդ միջազգային ցուցահանդեսում կներկայանա երկու առանձին տաղավարով` սննդամթերքի, կոնյակի եւ գինու արտադրության 44 ընկերությունների մասնակցությամբ:Ինչպես տեղեկացնում են ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության մամուլի ծառայությունից, այս մասին նախօրեին հայտնել է Հայաստանի առեւտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանը:Նրա խոսքով, ռուսական խոշոր առեւտրային ցանցերի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նրանք կայցելեն Հայաստանի տաղավարները՝ տեղում ծանոթանալու հայկական ընկերությունների արտադրանքին։ «Պրոդէքսպո 2017» միջազգային ցուցահանդեսին կմասնակցի 2000 ընկերություն՝ 60 երկրից։ Ցուցահանդեսի շրջանակում կգործի առեւտրային ցանցերի կենտրոն՝ 120 ցանցային խանութների մասնակցությամբ: Tweet Դիտում՝ 2776