2016թ. հունվար-դեկտեմբերին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, հանրապետությունում արձանագրվել է 0,5% տնտեսական ակտիվություն:ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2016թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 6,7%-ով, իսկ գյուղատնտեսական համախառն արտադրանքի եւ շինարարության ծավալները՝ կրճատվել համապատասխանաբար 5,2%-ով եւ 10,8%-ով:Միեւնույն ժամանակ, առեւտրի շրջանառությունն այս ամիսներին աճել է 1%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 7,1%-ով: Սպառողական գների ինդեքսը Հայաստանում հաշվետու ամիսներին նվազել է 1,4%-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ ավելացել 1,5%-ի չափով: 2016թ. հունվար-դեկտեմբերին գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճ 1,7%-ի չափով:Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը Հայաստանում հունվար-դեկտեմբեր ամիսներին ավելացել է 7,4%-ով: Ընդ որում, ներմուծման ծավալն ավելացել է 1,6%-ով, իսկ արտահանման ծավալը՝ 20%-ով: Tweet Դիտում՝ 3290