«Հարավկովկասյան երկաթուղի»-ն պատրաստվում է այս տարի 2,5 մլրդ դրամի ներդրում կատարել, որն ուղղվելու է Երեւան-Սեւան երկաթուղու 12 կմ հատվածի հիմնանորոգման, ենթակառուցվածքների բարելավման ու արդիականացման աշխատանքներին:Այս մասին այսօր ասել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հետ Երեւանից դեպի Սեւան էլեկտրագնացքով համատեղ ուղեւորության ժամանակ: Ճանապարհին դիտարկվել են առկա թերությունները եւ 2016թ. կատարված բարեփոխումները:Սերգեյ Վալկոյի խոսքով՝ երկաթգծի բարելավման արդյունքում բարձրացել է երթեւեկության միջին արագությունը` Երեւան-Սեւան ճանապարհի վրա ծախսվող ժամանակը վերջին տասը տարիներ ընթացքում առաջին անգամ կրճատվել է մեկ ժամով:Ամառային շրջանում դեպի Սեւան կգործի 2 կանոնավոր երթուղի: Էլեկտրագնացքները կուղեւորվեն «Ալմաստ» եւ «Քանաքեռ» կայարաններից: Առաջիկայում կհաստատվի նաեւ չվացուցակը:Դիտարկման ընթացքում արձանագրվել են նաեւ ճանապարհին առկա խախտումները, որոնք, նախարարության հիմնավորմամբ, հիմնականում պայմանավորված են արտաքին գործոններով (երկաթգծի երկայնքով կուտակված մեծ քանակությամբ աղբ, անօրինական շինություններ): Սերգեյ Վալկոն նշել է, որ երկաթուղով բեռնափոխադրումների ծավալը 2015թ. համեմատ ավելացել է 3%-ով, սակայն ներմուծման ծավալները նվազել են 18%-ով: Tweet Դիտում՝ 3810