ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ առաջիկայում Հայաստանը կբանակցի 5 միջազգային ավիաընկերության հետ՝ հայկական «բաց երկնքում» աշխատելու հեռանկարների վերաբերյալ:Վարչապետը նշել է, որ նախորդ տարվա ընթացքում անձամբ է դիմել 61 միջազգային ավիաընկերությանˋ առաջարկելով գործունեություն ծավալել Հայաստանում:«Հինգն արդեն արձագանքել են մեր հրավերին եւ առաջիկայում սպասում ենք հստակ առաջարկների», - ասել է նա:Անդրադառնալով ազգային ավիափոխադրող ունենալու հարցինˋ վարչապետը նշել է.«Ունենք նման առաջարկություններ, բայց չգիտեմˋ որքանով են հեռանկարային: Ցանկալի կլիներ, որ ունենայինք ազգային ավիափոխադրող, բայց այսօր չունենք եւ այլ տարբերակներով պետք է հարմարավետ իրավիճակ ստեղծենք»,-եզրափակել է Կարեն Կարապետյանը: Tweet Դիտում՝ 22080