Էներգախնայող տեխնոլոգիաների օգտագործումը Հայաստանում այս տարի կտրուկ ավելացել է:Այս մասին ասել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը՝ ամփոփելով 2016թ. կատարված աշխատանքները:Մասնավորապես, Լեդ լամպերի ներմուծումն այս տարի ավելացել է 20 անգամ՝ նախորդ տարվա շուրջ 76 հազարի դիմաց 2016թ. Հայաստան է ներմուծվել 1 մլն 550 հազ. էներգախնայող լամպ։Արեւային ֆոտովոլտային պանելների ներմուծումն ավելացել է 3-4 անգամ։ Նույն պատկերն է նաեւ արեւային ջրատաքացուցիչների ոլորտում:«Վստահ եմ, որ այս ցուցանիշները հաջորդ տարի ավելի կտրուկ ենք գերազանցելու»,- նշել է Հայկ Հարությունյանը, ավելացնելով, որ նման վստահության համար հիմք են հանդիսացել մասնավոր հատվածի հետ շփումները։Մասնավորապես, ինչպես հայտնել է փոխնախարարը, միայն «Գրանդ Սպորտ» ընկերությունը պատրաստվում է մինչեւ մայիս տեղադրել արեւային ջրատաքացուցիչների համակարգ, որը լինելու է ամենախոշորը ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ տարածշրջանում։ Tweet Դիտում՝ 4498