Ամերիաբանկն իր բանկոմատները կպաշտպանի հարձակումներից
27.12.2016 | 16:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Մեդիամաքս/Դավիթ Անդրեասյան

Ամերիաբանկն իր բանկոմատներում տեղադրում է թղթադրամների չեզոքացման ինտելեկտուալ համակարգեր՝ բանկոմատը ֆիզիկապես վնասելու միջոցով թղթադրամների հափշտակումը կանխելու նպատակով:
Ինչպես հայտնել են բանկում, բանկոմատների վրա հարձակման փորձի դեպքում այս համակարգերն անհրաժեշտ պահին գունավորում են բանկոմատում առկա բոլոր թղթադրամները չլվացվող թանաքով:
Ներդրվող համակարգը, ըստ բանկի, բանկոմատների պաշտպանության ժամանակակից արդյունավետ միջոցներից է:
«Համակարգերի տեղադրումն իրականացվում է երկու փուլով: Այժմ համակարգերն առաջնահերթ տեղադրվում են Ամերիաբանկի այն բանկոմատներում, որոնք գտնվում են առավել ռիսկային տարածքներում, իսկ երկրորդ փուլում տեղադրվելու են մնացած բոլոր բանկոմատներում` անկախ գտնվելու վայրից»,- ասված է հաղորդագրությունում:
Բանկում տեղեկացրել են, որ համակարգերի տեղադրման աշխատանքների հետ կապված` հնարավոր է որոշ բանկոմատների աշխատանքի կարճաժամկետ դադար, որի համար բանկը հայցում է հաճախորդների ներողամտությունը:
Վերջին լուրեր
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
09.04.2025 | 10:27 Նորություններ
IDBank. Եվս մեկ անվճար մուտք՝ օդանավակայանների բիզնես-սրահներ
08.04.2025 | 16:42 Նորություններ
Մոսկվայում բնակվող միլիոնատերերի թիվը 10 տարում նվազել է 25%-ով
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: